Ամերիաբանկի հիփոթեքային պորտֆելը նախորդ տարի կազմել է 117 մլրդ դրամ (31.12.2020 թ. դրությամբ), ինչը գերազանցել է 2019 թ.-ի ցուցանիշը` 50 տոկոսով: Բանկի մասնաբաժինը հիփոթեքային վարկերի շուկայում 2020 թ.-ին կազմել է 24 տոկոս: Այս ցուցանիշով բանկն առաջատարն է ֆինանսական համակարգում:
Նշենք, որ վերջին տարիներին Բանկի հիփոթեքային պորտֆելը շարունակաբար աճել է: Եթե 2018 թվականի տարեվերջին հիփոթեքային վարկավորման ծավալները կազմել են 45 մլրդ դրամ, ապա 2019թ.-ի նույն ժամանակահատվածի դրությամբ այն աճել է` հասնելով ավելի քան 78 մլրդ դրամի, իսկ 2020 թ.-ին նշված ցուցանիշը կազմել է շուրջ 117 մլրդ դրամ: Բանկի հիփոթեքային վարկավորման ծավալները 2020թ.-ին` 2019թ.-ի համեմատ աճել են 50 տոկոսով:
Չնայած նախորդ տարի երկրում ստեղծված իրավիճակին ու ծագած դժվարություններին, Բանկը շարունակել է ակտիվ վարկավորում իրականացնել հիփոթեքային շուկայում` գերազանցելով սահմանված թիրախային ցուցանիշները:
Հիշեցնենք նաև, որ Ամերիաբանկի` Estate.ameriabank.am հարթակում ներկայացված են Բանկի հետ համագործակցող կառուցապատողների առաջարկները: Հարթակը հնարավորություն է տալիս գտնել անշարժ գույք` համաձայն վարկի ամսական մարումների գումարի կամ անշարժ գույքի գնի` թույլ տալով ֆիլտրել գույքն ըստ տեսակի, տարածքի, սենյակների թվի և այլ չափանիշների:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը